Իրանի դեսպանը չի հերքում՝ Բաքվի հետ քննարկել են Սյունիքի հետ կապված մտահոգությունը

Հայաստանում Իրան դեսպան Մեհդի Սոբհանի, արխիվ

«Մեզ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպես նաև հավանական մտահոգությունների վերաբերյալ խոսել ենք և կխոսենք», - այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստանի Սյունիքի մարզի վրա հնարավոր հարձակումների հարցը, և արդյոք Բաքվից հավաստիացում ստացել են, որ նման քայլի չի դիմի՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

Մինչ այդ Մեհդի Սոբհանին նշել էր, որ տարածաշրջանի բոլոր երկրների հետ խորհրդակցություններ են անցկացնում:

«Մեր դիրքորոշումը հստակ է», - ի պատասխան «Ազատության» հարցերի ասաց դիվանագետը՝ շարունակելով. - «Ադրբեջանի դիրքորոշումն էլ հստակ արտահայտվել է՝ նրանք դատապարտել են ագրեսոր ռեժիմի կողմից իրականացված գործողությունները»:

«Զանգեզուրի միջանցք» բացելու գաղափարից չհրաժարվող Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը չունի պատճառ և լեգիտիմություն Հայաստանի վրա հարձակման. ԽանդանյանՀՀ-ի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական գործողությունները կախված են Իրանի հյուսիսում իրադարձություններից. փորձագետ Իսրայել-Իրան առճակատումը սրել է անվտանգային մտահոգությունները Հայաստանում Բայրամով․ «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ»Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով Երևանը չունի տեղեկություն, որ Բաքուն կարող է օգտվել Իրանի շուրջ իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա



Մանրամասները տե՛ս այստեղ