Իրանի պաշտպանունակության ամրապնդումը պատասխանատու քայլ է այս լարվածության պայմաններում. ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Երկրի պաշտպանունակության ամրապնդումը ոչ միայն անհրաժեշտ է, այլև պատասխանատու քայլ տարածաշրջանային ներկա լարվածության պայմաններում, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Սոցցանցի իր էջով տարածած հաղորդագրության մեջ Իրանի ԱԳՆ խոսնակը նկատել է, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար սպառնում են ռազմական գործողություններով։

«Միաժամանակ Արևմուտքը քննադատում է Իրանին իր պաշտպանական հնարավորությունների համար, այդ վարքն անտրամաբանական ու ամոթալի է»,- գրել է Բաղային։