Իրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Թրամփը կիրառում է «առավելագույն ճնշման» քաղաքականությունը. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, արխիվ

Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է իր «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, AFP-ին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը բանակցությունները կշարունակի այլ բանակցողների հետ, բայց պատժամիջոցները խստացնելու Թրամփի մոտեցման ներքո՝ բանակցություններում ԱՄՆ-ի հետ չի ներգրավվի»,- AFP-ի փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։

ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել, նախօրեին Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Թեհրանին՝ ընդգծելով, թե հույս ունի՝ Իրանում երկխոսությանը պատրաստ են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել