Իրանը վերաբացում է իր օդային տարածքը

Իրան - Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, արխիվ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգման կոմիտեի հավանությամբ՝ Թեհրանի «Մեհրաբադ» և «Իմամ Խոմեյնի» օդանավակայանները, ինչպես նաև երկրի հյուսիսի, հարավի, արևմուտքի և արևելքի օդանավակայանները վերսկսում են գործունեությունը և արդեն պատրաստ են սպասարկել ուղևորներին, հաղորդում է IRNA պետական գործակալությունը:

Քաղավիացիայի կազմակերպությունը փոխանցել է, որ Իրանի բոլոր օդանավակայանները՝ բացառությամբ Թավրիզի և Սպահանի օդանավակայանների, այսօր առավոտից կսպասարկեն ներքին և միջազգային չվերթները ըստ ժամանակացույցի, իսկ Թավրիզը և Սպահանը երկրի օդային ցանցին կմիանան օդանավակայանների ենթակառուցվածքների պատրաստ լինելուն և մյուս սահմանափակումները վերացնելուն պես:

Իրանն իր օդային տարածքը փակել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը փակել է օդային տարածքը․ արտակարգ վայրէջքներ Երևանում