Իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով Լիբանանի հարավային Բինթ Ջբեյլ քաղաքում կիրակի օրը հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Լիբանանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածը ընկել է մոտոցիկլետի և ավտոմեքենայի վրա՝ վիրավորելով ևս երկու մարդու։
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտնել է, որ զոհերի թվում էին ընտանիքի հայրը և նրա երեք երեխաները, իսկ մայրը վիրավորվել է։ Նրա խոսքով՝ նրանք ԱՄՆ քաղաքացիություն ունեին։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի մի զինյալ, սակայն «զոհվել են նաև մի քանի այլ քաղաքացիական անձինք»։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հարձակումը որակել է քաղաքացիների դեմ կատարված «բացահայտ հանցագործություն» և վախեցնելու ուղերձ:
ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, մինչդեռ ԵՄ-ն՝ նրա միայն զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը: