Իսրայելական ուժերը կանգնեցրել են Գազա օգնություն տանող նավերն ու ձերբակալել ակտիվիստներին

Իսրայելցի զինվորները ներխուժում են Գազա օգնություն տեղափոխող «Ֆլորիդա» նավ, 2-ը հոկտեմբերի, 2025թ.

Իսրայելական ուժերը կանգնեցրել են Գազա օգնություն տանող նավերն ու ձերբակալել այնտեղ գտնվող ակտիվիստներին, այդ թվում՝ Գրետա Թունբերգին։

Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են զինվորները զենքերը պարզում ներսում գտնվողների վրա։

Թել Ավիվը հայտարարում է՝ Global Sumud նավատորմի մի քանի նավ են կանգնեցրել ու այնտեղ գտնվողներին տեղափոխել իսրայելական նավահանգիստ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, թե հորդորել են փոխել նավերի ուղղությունը, երբ դրանք մոտենում էին «ակտիվ ռազմական գոտուն»։

Ակտիվիստներն ավելի վաղ հայտնել են, թե 30 նավեր դեռ դեպի Գազա ճանապարհին են։ Իսրայելական ուժերը գործողությունները նրանք ապօրինի են որակում ու «հուսահատությունից դրդված անամոթ ակտ»։

Տեսանյութեր է հրապարակել նաև Իսրայելի արտգործնախարարությունը։ Դրանցից մեկում կին ռազմածովայինը հորդորում է փոխել նավերի ուղղությունը և կոչ անում օգնությունը տեղ հասցնել Իսրայելի առաջարկած տարբերակով։ Մեկ այլ տեսանյութում էլ զինվորականը բաճկոն է փոխանցում Գրետա Թունբերգին։ «Գրետան և նրա ընկերներն ապահով են ու առողջ», - գրել է նախարարությունը։

Թել Ավիվը հայտնում է, որ նավերում գտնվողներին կարտաքսի Եվրոպա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազա օգնություն տեղափոխող նավատորմը մտել է «բարձր ռիսկի գոտի»Իտալիան ֆրեգատ է ուղարկում Գազա ուղևորվող միջազգային օգնության նավատորմին աջակցելու համար