Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ուրբաթ օրը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է ակտիվացնել Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող կառավարական կառույցների վրա հարձակումները:
«Մենք պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին և բնակչության ճնշման մեխանիզմներին, ինչպիսին է Բասիջը (ժողովրդական աշխարհազորայիններ), և ռեժիմի իշխանության հենարանին, ինչպիսին է Հեղափոխության պահապանների կորպուսը», - ասված է Կացի հայտարարության մեջ։