Իսրայելը հարվածել է Գազայի «Նասեր» ԲԿ-ին, կա 15 զոհ, այդ թվում՝ լրագրողներ

Գազա քաղաքը օգոստոսի 25-ին, 2025թ.

Իսրայելը հարվածել է Գազայի «Նասեր» հիվանդանոցին, առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ Reuters-ի, Associated Press -ի և Al Jazeera-ի թղթակիցները։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ վիրավոր լուսանկարիչներից մեկը ևս Reuters-ի պայմանագրային աշխատակիցն է:

Իսրայելի բանակը և վարչապետի գրասենյակը հարվածների վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տվել։