Իսրայելը հարվածել է Քաթարի մայրաքաղաքին

Քաթար - Դոհայում հրթիռակոծությունից հետո ծուխ է բարձրանում, 9-ը սեպտեմբերի, 2025թ.

Իսրայելական օդուժն այսօր հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դոհայում առնվանզ հինգ պայթյուն է հնչել։

Իսրայելական «12-րդ ալիքի» թղթակիցներին կառավարության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ հարձակումից առաջ Նեթանյահուի կառավարությունը ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թույլտվությունը։