Իսրայելը կրկին հարվածել է Սիրիայի տարածքին

Անցած գիշեր առնվազն յոթ մարդ է զոհվել Դամասկոսի մերձակայքում՝ Իսրայելի Զինված ուժերի օդային հարվածի հետևանքով։

Այս մասին հաղորդում են սիրիական աղբյուրները՝ նշելով, որ իսրայելական ԱԹՍ-երի հարվածների հետևանքով վեց սիրիացի զինվորական է զոհվել Դամասկոսի արվարձաններից մեկում, ևս մեկը՝ Գոլանի բարձունքներից ոչ հեռու գտնվող Թարանյա գյուղի մոտ։

Իսրայելական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը նոր հարվածներ է հասցնում Սիրիայի մայրաքաղաքին. հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ վիրավորի մասին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայի և Իսրայելի պաշտոնյաները քննարկել են լարվածության թուլացումը. ԱՄՆ դեսպան