Իսրայելը կրկին հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն

«Իսրայելի օդուժն այսօր հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին», - այս մասին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ նշելով, որ գործողության նպատակը Դամասկոսի մերձակայքում բնակվող փոքրամասնություններից մեկի՝ դրուզների դեմ հարձակումը կանխելն էր։

«Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշական հարձակում է իրականացրել և հարվածել է Սիրիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից մեկի դիրքերին։ Այդ խմբավորման զինյալները պատրաստվում էին հարձակվել Դամասկոսի մերձակայքում բնակվող Սահնայա քաղաքի դրուզ բնակիչների վրա», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն նշել է. - «Մենք այս քայլով սիրիական վարչակազմին հստակ ուղերձ ենք հղել՝ Իսրայելն ակնկալում է, որ դրուզների դեմ հարձակումները պետք է կանխվեն»։