Տավուշի մարզի Ենոքավան գյուղում քաղաքացին ընկել է 3 մետր բարձրությունից: ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ նա ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից: Ահազանգը ծառայությունն ստացել է օգոստոսի 24-ին՝ ժամը 16:58-ին:
«Յելլ էքստրիմ պարկ»-ից պնդել են, որ նա ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից:
ՆԳՆ-ն հավելել է, որ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է:
Ընկերությունից էլ հայտնել են, որ ըստ իրենց տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, նա ստացել է ոտքի կոտրվածք:
Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով, դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։
«Յելլ էքստրիմ»-ը հավաստիացրել է, որ ռոլլեր լայնն անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով:
Լուրը լրացվել է 12:44-ին