Եգիտպտոսի կառավարությունն ահազանգում է Կահիրեի ազգային թանգարաններից մեկից 3000-ամյա ոսկյա ապարանջանի անհետացման մասին։
Հնությունների նախարարության հաղորդմամբ՝ «գնդաձև լազուրիտե ուլունքներով զարդարված ոսկե ժապավենը» թվագրվում է Եգիպտոսի 21-րդ դինաստիայի (մ.թ.ա. 1070-945) փարավոն Ամենեմոպեի գահակալության ժամանակաշրջանին։
Նախարարությունը երեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված իր հայտարարության մեջ, սակայն, չի նշում, թե երբ է անհետացել թանկարժեք ցուցանմուշը։
Եգիպտական լրատվամիջոցների տեղեկություններով՝ իշխանությունները միայն վերջին օրերին են պարզել, որ ապարանջանը չկա։