«Կարող է մի փոքր ցնցող լինել». Թրամփը հայտնել է Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայի վերադարձի մասին

Միացյալ Նահանգները պատրաստվում է վերադարձնել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազան:

«Սա կարող է մի փոքր ցնցող նորություն լինել։ Պատճառներից մեկն այն է, որ այն ընդամենը մեկ ժամի հեռավորության վրա է այն վայրից, որտեղ Չինաստանը միջուկային զենք է ստեղծում», - ասել է Դոնալդ Թրամփը։

Այս ավիաբազան 1950-ականներին Սովետական Միությունն է կառուցել, 2000-ականներից էլ այն ամերիկյան հսկողության տակ էր։

«Բաղրամը» «Թալիբան»-ի տիրապետության տակ անցավ 2021-ին, երբ Միացյալ Նահանգները դուրս հանեց զորքերն Աֆղանստանից, աֆղանական բանակն էլ հանձնվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ դիրքորոշումը Աֆղանստանի նոր կառավարության հանդեպ կախված կլինի գործողություններից


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանում առաքելությունն ավարտված է, հայտարարում է ԱՄՆ նախագահը