Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերի շուրջ ի՞նչ լուծումների է պատրաստ Երևանը. ՔՊ-ից արձագանքում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, Երևան, 17-ը մարտի, 2025թ.

Հայ - ադրբեջանական խաղաղության բանակցություններից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատմել թիմակիցներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր հրաժարվեց խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպումից մանրամասներ հայտնել:

«Այն հաղորդագրությունը, որը այժմ կա, դրանից ավել, կարծում եմ, նպատակահարմար չէ ինֆորմացիա տրամադրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամների և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ քննարկումը նախաձեռնեց Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթի 12-րդ խմբագրումը ստանալուց հետո: Շուրջ երեքուկես ամսվա լռությունը ադրբեջանական կողմը խախտեց մոտ երկու շաբաթ առաջ՝ պատասխանելով Երևանի առաջարկներին: Միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելու և սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետերը, սակայն, մնում են չհամաձայնեցված: Հայ պաշտոնյաները մտադիր են սեղմ ժամկետում պատասխանել Բաքվին: Իշխանությունը կվերանայի՞ այս կետերի վերաբերյալ դիրքորոշումը, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի իշխանական անդամն ասում է. - «Եթե ամբողջությամբ նույնը պետք է մնա, տրամաբանական է, որ պատասխանով հանդես գալը դառնում է անիմաստ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ. վարչապետԽաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետԵրևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը

Միջազգային ատյաններից հայցերի հետքաշմանը հայկական կողմը դեմ չէ, այսօր էլ Հասմիկ Հակոբյանը շեշտեց՝ կարևոր է, որ իրավական վեճերը դադարեցնելուց հետո նույն հարցերը կողմերը չդարձնեն էսկալացիայի աղբյուր, և առանձին անհատներ հնարավորություն ունենան հետապնդել իրենց հայցերը: Սա այն լուծումն է, որ Երևանն առաջարկել է, իսկ Բաքուն՝ մերժել: Կա՞ արդյոք պահանջ դա անել մինչև պայմանագրի ստորագրումը, և հայկական կողմը պատրա՞ստ է նման սցենարի:

«Սա զուգահեռաբար իրականացվող գործընթաց է, և ցանկացած դեպքում, եթե ունենանք որևէ հարցի շուրջ համաձայնություն, բնականաբար, դա այսօր չենք իրականացնի, քանի որ խաղաղության պայմանագիրը պետք է շատ շոշափելի լինի և տեսանելի լինի, որ ինչ-որ գործողություններ իրականացվեն», - ասաց Հակոբյանը:

Հայաստանն, ըստ իշխանական պատգամավորի, պատրաստ է ճկունություն դրսևորել նաև չհամաձայնեցված մյուս՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու կետի շուրջ, թե այդ ճկունությունն ինչպես կդրսևորվի, Հակոբյանը չմանրամասնեց: Այստեղ հայկական կողմն առաջարկել էր դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջական սահմանազատումից նրանց առհասարակ դուրս բերել: Սա Երևանի համար սկզբունքայի՞ն է մնում. - «Այժմ ունենք հողի վրա դիտորդներ, և դիտորդները ունեն ժամկետներ: Առաջիկայում բանակցությունները ինչքան կտևեն, ինչ եզրահանգման կգանք, ինչ որոշում կունենանք, դա լուծելու ինչ ժամկետներ կունենանք՝ այս առումով ճկունություն պետք է դրսևորենք», - ասաց Հասմիկ Հակոբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ առաքելությունն օգտակար գործիք է Հարավային Կովկասի կայունության առումով. ՌիտերԱլեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինիԲաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը սահմանինԵրևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից. արձագանքներ

Խաղաղության պայմանագրի ստորագրման մշուշոտ հեռանկարի պայմաններում Բաքուն այժմ էլ հաշտեցման համար նոր առաջարկ է անում՝ համագործակցել Ադրբեջանում ընթացող հայ գերիների դատավարության հարցով և այդ երկրին հանձնել «ռազմական հանցագործությունների համար մեղադրվողներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրավապաշտպան. Բաքուն ՀՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին փորձում է ներքաշել դատավարության մեջ«Դատավարության դեմ անհարկի քարոզչության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի». ՀաջիևԲաքվում հայերի դատավարություններում տեսնում ենք դատաստանի գործընթաց, ոչ արդարադատություն. Սահակյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ում անունը ևս Բաքուն այդ ցանկում շրջանառում է, հայկական կողմի լռությունը կասկածելի է համարում:

«Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնան նման քայլերի, ապա ևս մեկ անգամ իրենք կապացուցեն, որ իրենք ունեն կուլիսային պայմանավորվածություններ, և այդ ամեն ինչը նրանից է, որ իրենք պարտադրանքի, ճնշման ներքո են Ադրբեջանի, իրենց թվում է, թե լռելով իրենք հասնելու են նրան, որ Ադրբեջանը ստորագրի այն փոքր, կեղծ փաստաթուղթը, որը իրենք կարող են նաև օգտագործել ներքաղաքական կյանքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը:

Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր պնդեց՝ նման պահանջ բանակցություններում Բաքուն չի ներկայացրել: Իսկ ինչու հայկական կողմը չի պատասխանում այդ պահանջին, իշխանական պատգամավորը կրկնեց՝ բանակցությունների ձևաչափում նման քննարկում չկա: