Խարկովում վիրավորների թիվը հասել է 97-ի

Ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Խարկովում վիրավորների թիվը հասել է 97-ի, այդ թվում՝ յոթ երեխա։

Մինչ այս պահը հաղորդվել է մեկ զոհի մասին՝ 79-ամյա տղամարդ։

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական ուժերը Խարկովի բնակելի հատվածին հարվածել են «Իսկանդեր» հրթիռային համալիրից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրթիռային հարվածներ Խարկովին, հաղորդվում է մեկ զոհի, 60 վիրավորի մասին