Խուզարկություններ Վարդենիսի քաղաքապետարանում, երեք աշխատակից ձերբակալվել է

Արխիվային լուսանկար

Իրավապահները երեկ երեկոյան խուզարկել են Վարդենիսի քաղաքապետարանն ու համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի տունը:

Արդեն այսօր համայնքապետարանի երեք աշխատակիցներ կալանավորվել են: «Ազատության» տեղեկություններով՝ Խաչատրյանը կալանավորվածների թվում չէ:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննչական գործողություններ են կատարվել, հարուցված քրեական գործն էլ վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։

«Ազատության»-ը չի հաջողվում կապ հաստատել Վարդենիսի քաղաքապետի հետ։

Մանրամասները տես այստեղ