Այսօր առավոտյան կիբերհարձակման են ենթարկվել եվրոպական մի շարք ավիաընկերություններ, որի հետեւանքով խաթարվել է տարբեր քաղաքների օդանավակայանների գործունեությունը։ Մասնավորապես Բրյուսելում և Բեռլինում ուշացել կամ չեղարկվել են տասնյակ չվերթներ։
«Ռոյթերզ»-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով ավտոմատացված համակարգերը անհասանելի են դարձել, սպասարկող անձնակազմերը ստիպված են եղել ուղևորների գրանցումն իրականացնել այլ մեթոդներով։