Կիևն ու Մոսկվան հաղորդում են զոհված զինծառայողների աճյունների փոխանակման մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ուկրաինական կողմին է հանձնվել 909 մարմին, Ռուսաստան է վերադարձվել 34 զինծառայողի աճյուն։
Ստամբուլում այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են գերիների փոխանակման հնարավորությունը՝ 1000-ը 1000-ի դիմաց սկզբունքով, այս մասին հայտարարել է բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերսկսել են ուղիղ բանակցությունները