Կիևն ու Մոսկվան այսօր կրկին գերիներ են փոխանակել:
Յուրաքանչյուր կողմից տուն է վերադարձել 84 զինծառայող։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գործարքը կնքվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Հաղորդվում է, որ ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի տարածքում, ուկրաինացիները տանն են, հայտարարել է նախագահ Զելենսկին։
Սա երկու երկրների միջև գերիների փոխանակման արդեն ութերորդ փուլն է վերջին երկու ամիսների ընթացքում, որի մասին կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին Ստամբուլում։