Կիևը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման թիրախ է դարձել

Կիևը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման թիրախ է դարձել մայիսի 24-ի վաղ առավոտյան, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ ուկրաինական մայրաքաղաքում լսվել են պայթյուններ, և գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն տեղեկացրել է, որ խոցված հրթիռների և անօդաչուների բեկորները ընկել են մայրաքաղաքի առնվազն չորս վարչական շրջաններում։ Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով Սոլոմյանսկի շրջանում՝ քաղաքի կենտրոնից դեպի արևմուտք, բռնկված երկու հրդեհների հետևանքով տուժել է 6 մարդ: Հաղորդվում է նաև այլ հատվածներում թվով 8 վիրավորների մասին:

Ռուսական բանակը հայտնել է, որ Ուկրաինան մայիսի 20-ից ի վեր թիրախավորել է Ռուսաստանը 788 անօդաչու սարքերով և հրթիռներով, որոնցից 776-ը ոչնչացվել են։

Կիևի ուղղությամբ գիշերային հարձակումը տեղի է ունեցել ռազմագերիների և քաղաքացիական անձանց ամենախոշոր փոխանակումից ժամեր անց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել