Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունին տեղափոխող զրահապատ գնացքն այսօր կեսօրին ժամանել է Պեկինի կենտրոնական կայարան։ Այս մասին հաղորդում է հյուսիսկորեական «Ռյոնհափ» գործակալությունը՝ նշելով, որ Կիմը Չինաստանի մայրաքաղաք է ժամանել Ճապոնիայի նկատմամբ դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու համար։
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները պետական TACC գործակալությանը փոխանցել են, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հնարավոր է արդեն այսօր կամ վաղը բանակցություններ անցկացնեն Պեկինում։
Արևմտյան լրատվամիջոցները նկատում են, որ վերջին անգամ Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները նույն օրը նույն վայրում եղել են 1959 թվականին։