Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սթիվեն Ուիթքոֆի հետ

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, արխիվ

Ռուսաստանյան TASS պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։

Բանակցությունների բովանդակության մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Ուիթքոֆն ու Դմիտրիևը հանդիպել են նաև Վաշինգտոնում ապրիլի 2-ին և 3-ին։ Այս ուղևորությունից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հեռանկարի հարցում «զգուշավոր լավատեսության» մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Դմիտրիևը ժամանել է Վաշինգտոն․ CNN