Կոսն Ալիևին շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին։ Բաքվի հաղորդմամբ՝ Մարթա Կոսը Իլհամ Ալիևին շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը:

Պաշտոնյան նաև էներգեիտիկ ոլորտում Ադրբեջանի հետ հաջող համագործակցությունից է խոսել։

Շնորհակալություն հայտնելով՝ Իլհամ Ալիևն էլ ասել է՝ կշարունակեն ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։