Կուալա Լումպուրում մեկնարկել է Լավրով - Ռուբիո հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրով, կոլաժ

Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը; Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն է, որը տեղի է ունենում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպումից օրեր առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները, ավարտին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քայլերից՝ չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Կուալա ԼումպուրումԹրամփը հայտարարել է՝ քննարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարցըԼավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա առթիվԹրամփ-Պուտին զրույցից հետո ռուսները ԱԹՍ-ներով ու հրթիռներով լայնածավալ հարձակում են գործել Կիևի և այլ քաղաքների վրա