Կրակոցներ Վաշինգտոնում՝ ԿՀՎ շենքի մոտ

ԱՄՆ - ԿՀՎ խորհրդանշանը՝ պատկերված գերատեսչության շենքի հատակին, արխիվ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, CIA) կենտրոնակայանի մուտքի մոտ։ NBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վաշինգտոնի արվարձան Լենգլիում գտնվող ԿՀՎ շենքի անվտանգությունն ապահովող զինվորականները կրակ են արձակել մի տղամարդու ուղղությամբ, նա հրազենային վիրավորում է ստացել։

Միջադեպի պատճառները չեն հստակեցվում։ Ականատեսների վկայությամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչության շենքի գլխավոր մուտքն այս պահին փակ է։ Գերատեսչության ներկայացուցիչներն առայժմ հավելյալ մանրամասներ չեն հաղորդում։