«Կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Թուրքիայի նախագահը խոստացել է շարունակել աջակցությունը Սիրիայի նոր իշխանություններին՝ միաժամանակ դատապարտելով երկրի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին սկսված բռնությունները։

«Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային՝ վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ», - ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը ողջունել է Սիրիայի առաջնորդի՝ բռնությունների պատասխանատուներին պատժելու խոստումը, հավելելով՝ Անկարան «ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թույլ չտալու, որ անցանկալի իրադարձություններն ազդեն Թուրքիայի վրա»։

Անկարան Սիրիայում իշխանության եկած Ալ Շաարայի ամենամեծ աջակիցն է, և մի քանի հազար զինվոր է տեղակայել այդ երկրի հյուսիսում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փողոցները լցված են դիերով»․ ավելի քան 1000 զոհ՝ Սիրիայում բախումների հետևանքով