Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև, Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը քննարկել են «երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր», - փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը բարձր են գնահատել երեկ Աստրախանում կայացած ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։
Երկու երկրների փոխվարչապետերը երեկ հայտարարել էին, որ երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումն առաջնահերթություն է։
Ռուսական կողմը Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Բաքուն առաջնահերթություն են համարում երկկողմ էներգետիկ համագործակցությունը և տրանսպորտային կապերի զարգացումը. Օվերչուկ