Լավրովն ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասին առնչվող։

Այս տարվա մեջ սա Լավրովի երկրորդ այցն է Թուրքիա։ Փետրվարի 24-ին նա Անկարայում Թուրքիայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի հետ քննարկել էր իրավիճակը Հարավային Կովկասում։

Իսկ 2024-ի հոկտեմբերի 18-ին Լավրովը Ստամբուլում էր՝ «3+3» հարթակի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որին մասնակցում էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը նպատակահարմար չի գտնում դրական արձագանքել «3+3» հարթակում Բաքվի հետ բանակցելու առաջարկին. Միրզոյան