Լավրովն ու Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական բանակցություններ սկսելու Պուտինի նախաձեռնությունը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը։

Օրերս Պուտինը առաջարկել է Ուկրաինային Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ համաձայն է դեմ առ դեմ բանակցել Ռուսաստանի հետ և մայիսի 15-ին ՌԴ նախագահին անձամբ կսպասի Ստամբուլում:

Կրեմլի խոսնակն արձագանքել է՝ ասելով, թե Մոսկվան լուրջ է տրամադրված ուկրաինական խնդրի տևական կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի պատասխանել գլխավոր հարցին՝ արդյոք Պուտինը կմեկնի՞ Ստամբուլ, իսկ եթե ոչ, ապա ո՞վ կներկայացնի Ռուսաստանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին մայիսի 15-ին Պուտինին կսպասի Ստամբուլում