Լավրովը կմեկնի Իրան

Ռուսաստանի արտգորխնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգորխնախարար Սերգեյ Լավրովը առաջիկա երեքշաբթի կմեկնի Իրան, հաղորդում է Թեհրանում գործող «Թասնիմ» գործակալությունը՝ նշելով, որ քննարկումների հիմնական օրակարգում Սիրիայում ծավալվող զարգացումներն են։

Գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարը Թեհրանում հանդիպելու է իր իրանցի պաշտոնակից Աբաս Արաքչիի հետ։

Պաշտոնական Մոսկվան Լավրովի առաջիկա այցի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին