Լեհաստանի պետական պաշտպանության ծառայությունը չեզոքացրել է կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու սարք, որը թռչում էր այդ թվում Պարկովա փողոցի և Բելվեդեր պալատի վրայով, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը:
Տուսկը հավելել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել են Բելառուսի երկու քաղաքացի: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ինԱվելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի անօդաչուներ, բանակը սա որակել է ագրեսիայի ակտ, որը իրական վտանգ է պարունակում ժողովրդի համար: