Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը «Մեծ սաղավարտի» սուպեր մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտի» սուպեր մրցաշարում։ Այսօրվա՝ քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան ոչ ոքի են խաղացել, երկու բլից պարտիաներում արդեն Արոնյանը առավելության է հասել 1.5։ 0.5 հաշվով։

Հաջորդ՝ կիսաեզրափակիչի փուլում Արոնյանն ուժերը կչափի աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերներից մեկի՝ հնդիկ Էրջուն Էրիգայսիի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարում 2:0 հաշվով հաղթել է Կառլսենին