Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 23 բանտարկյալի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ևս 23 մարդու, ովքեր դատապարտվել են «ծայրահեղական բնույթի» հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Նրանք բոլորը ներման միջնորդություններ են գրել, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2024 թվականի սկզբից ի վեր սա Բելառուսում բանտարկյալների իններորդ ներումն է։ Անցած տարի ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 227 մարդ։

"Вясна" կենտրոնի տվյալներով՝ հունվարի 18-ի դրությամբ Բելառուսում բանտում գտնվում է քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված 1244 մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրություններին ընդառաջ Լուկաշենկոն ներում է շնորհում 20 բանտարկյալների