Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման Հայաստանի մոտեցումներին և այդ ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները։

Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն՝ Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:

Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը