Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:
Արարատ Միրզոյանն ու Անդրեյ Սիբիգան քննարկել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, գրել է Միրզոյանը սոցիալական ցանցում:
Նա հավելել է, որ Սիբիգայի հետ զրույցում ընդգծվել է խաղաղության հասնելու կարևորությունը Ուկրաինայում:
Միրզոյանը նաև նշել է, որ արտգործնախարարները համաձայն են զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը: