Մոսկվան առնվազն Իսրայելի կողմից ներկայումս չի տեսնում միջնորդական ջանքեր փնտրելու կամ Իրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գնալու ցանկություն, հայտարարել է Կրեմլը՝ պատասխաելով հարցին, թե ինչպես են հակամարտող կողմերն արձագանքում միջնորդական դեր ստանձնելու Ռուսաստանի առաջարկին։
Կրեմլը միաժամանակ հայտարարել է, որ «տեղում իրավիճակը տագնապալի է, սրվում է քառատրոփ թեժացմամբ»։
«Անկանխատեսելիության մակարդակը նախադեպ չունի»,-ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող