Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հետ ապագա խաղաղության համաձայնագիրը պետք է ապահովի անվտանգության երաշխիքներ Կիևին, սակայն Մոսկվան նույնպես կարիք ունի վստահելի անվտանգության երաշխիքների, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանն ունի հավասար իրավունք՝ ակնկալելու, որ կստանա արդյունավետ անվտանգության երաշխիքներ։
Այսօր երեկոյան Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները, որ ևս մեկնում են ԱՄՆ, նախագահ Դոնալդ Թրամփին հարցնելու են, թե որքանով է նա աջակցում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոն. Եվրոպացիները Թրամփին հարցնելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ