Մոսկվան ու Կիևը կրկին գերիներ են փոխանակել

Ուկրաինա, գերիների փոխանակում, օգոստոս, 2025 թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների ևս մեկ խումբ են փոխանակել։

Կիևը185 զինծառայողի է վերադարձրել, Մոսկվան նույնպես185 գերիների է ազատ արձակել։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական կողմը հայտնում է՝ Կիևը նաև 20 քաղաքացիական անձանց է վերադարձրել։ Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցիներն այժմ Բելառուսում են, որտեղ նրանց հոգեբանական ու բժշկական անհրաժեշտ օգնություն են տրամադրում։

Վերջին անգամ կողմերը գերիների էին փոխանակել օգոստոսի ավարտին։