Մոսկվան «պատրաստ է անել հնարավորը»՝ Վաշինգտոնի և Թեհրանի տարաձայնությունները հարթելու համար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարել է, թե պատրաստ է անել հնարավորը՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև տարաձայնությունները հարթելու համար։

Առաջարկը հնչում է մի փուլում, երբ Վաշինգտոնը հորդորում է Թեհրանին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել՝ սպառնալով հակառակ դեպքում անցնել ռազմական գործողությունների։

«Մենք շարունակ խորհրդակցությունների մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Թեհրանը նախօրեին կրկին մերժել է ուղիղ բանակցությունների՝ Սպիտակ տան առաջարկը, ընդգծելով, որ պատրաստ է գնալ միայն միջնորդավորված շփումների։

Իրանը միաժամանակ նամակ է ուղարկել հարևան երկրներ, որտեղ ամերիկյան բազաներ կան տեղակայված, այդ թվում՝ Թուրքիա, Իրաք և Քուվեյթ, զգուշացնելով՝ եթե Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում այդ երկրները որևէ աջակցություն ցուցաբերեն, ներառյալ՝ թույլ տան իրենց տարածքն օգտագործել, դա կդիտվի որպես թշնամական գործողություն, որը «լուրջ հետևանքներ կունենա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այաթոլլա Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել. Reuters
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե ցանկանում եք բանակցություններ, ի՞նչ իմաստ ունի սպառնալ. Փեզեշքիան