Մոսկվայում կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը

Ալիևի արձանը Թուրքիայում, արխիվ

Այսօր Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է АPA գործակալությունը՝ նշելով, որ հուշարձանը տեղադրվելու է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող զբոսայգում։

Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը