Մոսկվայում Փաշինյանը հանդիպել է նաև Լուկաշենկոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն, արխիվային լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոյին։

Пул Первого տելեգրամյան ալիքն է նրանց ձեռքսեղման լուսանկարը հրապարկել։

Ձեռքսեղմումը հաջորդում է հայ-բելառուսական հարաբերությունների վատթարացմանը։

Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վերջինս այս զարգացումներից առաջ Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել: