Նեպալի կառավարությունը տապալած երիտասարդ ակտիվիստներն այժմ նոր առաջնորդներ են ընտրում, հայտնում է Reuters-ը:
«Hami Nepal»-ի անդամները, որոնք Reuters-ին խնդրել են չհրապարակել իրենց անունները՝ անվտանգության նկատառումներով, արդեն համոզել են երկրի նախագահին և բանակի հրամանատարին ժամանակավոր վարչապետ նշանակել նախկին Գերագույն դատարանի նախագահ Սուշիլա Կարկիին: Այժմ բանակցություններ են ընթանում այլ առանցքային պաշտոններում նշանակումների համար:
Նախկին DJ-ը և նրա անհայտ նեպալական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական մեդիայի այն հավելվածի միջոցով, որը տարածված է վիդեո խաղացողների շրջանում, դարձել են զանգվածային բողոքի ակցիաների շարժիչ ուժը:
Նրանք հայտարարել են, որ չեն զբաղեցնելու նախարարական պաշտոններ, բայց ցանկանում են մասնակցել ապագա որոշումների կայացմանը։
Խումբը VPN-ների միջոցով մուտք էր գործում արգելված հարթակներ և տարածում գործողությունների կոչեր, որոնք հասնում էին տասնյակ հազարավոր երիտասարդների։
«Hami Nepal»-ի առաջին հրապարակումները Discord-ում այնքան ազդեցիկ դարձան, որ դրանց հղում էր արվում ազգային հեռուստատեսությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեպալի նոր վարչապետը խոստանում է հետևել «կոռուպցիային վերջ դնելու» ցուցարարների պահանջներին