Նոր Պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի մայիսի 7-ին. Reuters

Վատիկան - Կարդինալները Սիքստինյան կապելլայում, արխիվ

Կոնկլավը՝ կարդինալների հավաքը, որի ընթացքում տեղի կունենա Հռոմի նոր Պապի ընտրությունը, կմեկնարկի մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանում իր աղբյուրները։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։

Ըստ ավանդույթի՝ կոնկլավը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում, որն այսօրվանից փակ է զբոսաշրջիկների համար՝ հավաքի նախապատրաստման նպատակով։

Հռոմի 266-րդ Պապ Ֆրանցիսկոսը վախճանվեց ապրիլի 21-ին, 88 տարեկանում: Անցած շաբաթ օրը կայացավ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հուղարկավորությունը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանցիսկոս պապի աճյունն ամփոփվեց իր սիրելի եկեղեցում Տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհի առաջնորդները մասնակցում են Հռոմի պապի հուղարկավորությանը Վախճանվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը