«Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը», - ամերիկյան պահպանողական Brеitbart կայքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ամերիկացի պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամի համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամի համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը և նույնիսկ Սիրիան», - նշել է Ուիթքոֆը։