Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը առաջխաղացում են գրանցել Սումիի հյուսիսային մարզի սահմանամերձ շրջաններում՝ այն տարածքում, որտեղ ռուսական զորքերը ամիսներ շարունակ փորձում էին ամրանալ։
Զելենսկին իր ամենօրյա երեկոյան տեսաուղերձում մեջբերել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին՝ ասելով, որ ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել Դոնեցկի և Խարկովի մարզերում՝ 1000 կիլոմետր երկարությամբ ճակատային գծի երկայնքով։
Մոսկվան մեկ շաբաթ շարունակ հանդես էր գալիս Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնական հատվածում ձեռքբերումների մասին հայտարարություններով:
«Մեր ստորաբաժանումները շարունակում են առաջանալ Ուկրաինայի պետական սահմանի ուղղությամբ», - հավելել է նախագահ Զելենսկին: