Ուկրաինան հայտարարել է, որ չի ընդունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված որևէ համաձայնագիր առանց Կիևի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի իր ճակատագրի վերաբերյալ երկկողմ համաձայնություններ, որոնք ձեռք կբերվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Կիևի բացակայության պայմաններում։

Զելենսկին կոչ է արել Եվրոպային նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Այսօր կարևոր է, որ ամեն ինչ չընթանա Պուտինի պլանի համաձայն, որում նա ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի իր բանակցությունները երկկողմանի լինեն (ԱՄՆ-ի հետ-խմբ.)»,- լրագրողներին ասել է Զելենսկին։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էլ ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած գործարք առանց Եվրոպայի ներգրավվածության չի հաջողվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են հանձնարարել սկսել հանդիպման նախապատրաստությունը. Պեսկով