Ուկրաինայում 9 անձ է ձերբակալվել՝ դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով

Ուկրաինայում 9 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ հինգ դեռահաս՝ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների հանձնարարությամբ դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով, հաղորդում է «Ֆրանս պրես»-ը՝ վկայակոչելով ուկրաինական իրավապահ կառույցների հայտարարությունը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մասնավորապես պնդում է, որ կասկածյալներից մի քանիսը պլանավորում էին պայթուցիկներ տեղադրել բնակելի շենքերի կամ երկաթուղային գծերի մոտ։