Ուրալօղլու․ «Զանգեզուրի միացումը» կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը

«Զանգեզուրի միացումը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական կապերը», - այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Թուրք նախարարի հայտարարությունը հնչել է Թյուրքական պետությունների կազմակերպության տրանսպորտային գերատեսչությունների ղեկավարների համաժողովի ընթացքում։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միացումը», - «կարագացնի սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը»։

«Զանգեզուրի երկաթուղային գծի ստեղծմամբ նոր ճանապարհ կստեղծվի, որը միմյանց կկապի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները», -նշել է Ուրալօղլուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. «Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթում