Ուշակով․ «Ժամանակավոր հրադադարը մեզ ոչինչ չի տալիս»

«Ուկրաինայում մեկամսյա հրադադարի առաջարկը մեզ ոչինչ չի տալիս, և այն պետք է վերամշակել հաշվի առնելով նաև Մոսկվայի մոտեցումները», - Ռուսաստանի պետական հեռուստաընկերության եթերում այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Ջիդդայում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցված առաջարկները հաշվի են առնում միայն ուկրաինական կողմի տեսակետները։

«Կարծում եմ, որ այս փաստաթուղթը փոքր-ինչ հապշտապ բնույթ ունի», - ընդգծել է ռուս պաշտոնյան։

Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հրադադարի 30 օրերը հենց նրա համար են, որ մենք թղթին հանձնենք համաձայնեցված բոլոր քայլերը». Զելենսկի